Հովտաշատի գյուղապետարանի պաշտոնական կայք 
           
ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
   Ուրբաթ, 25 Ապրիլի 2014թ.
  Որոնում  

  Իրադարձություններ  
01/05/2014 Աշխատանքի օր
08/05/2014 Երկրապահի օր
09/05/2014 Հաղթանակի և խաղաղության տոն
28/05/2014 Հանրապետության տոն
01/06/2014 Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Բոլորը  

  Օգտակար հղումներ  

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ

ՏԵՍԱԴԱՐԱՆ

Ֆորում (քննարկումներ)

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Թափուր հաստիքներ

Օգտակար հղումներ

Հետրեք Ձեր վարձակալական վճարներին


 Արխիվ    
31.12.14 Համայնքի ղեկավար ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնը ստանձնել է 12 նոյեմբեր 2012թ. Կենսագրական տվյալներ Ամսաթիվ, տարեթիվ  ծննդավայր 10 դեկտեմբերի 1965 թ., Արարատի մարզ  Հովտաշատ համայնք: Կրթություն 1981թ.   –   ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը: Աշխատանքային գործունեություն 1991-1996թթ զբաղվել է մսամթերքի արտադրությամբ: 1996թ հիմնադրել է «Ռազմիկ 92» ԱԿ-ն և մինչև օրս ղեկավարում է  այն: 2005թ.-ից զբաղվել է ձկնաբուծությամբ: 2006թ.-ին  Հիմնադրել է « Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ն, և այսօր այն համարվում է  Հայաստանի խոշորագույն ձկնաբուծարաներից մեկը: 2007թ.-ին հիմնադրել է «Ռապս» ՍՊԸ-ն: Այլ  տվյալներ 1982-1984թթ ծառայել է Խորհրդային բանակում: ...   Մանրամասն
20.04.14 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

    Ամեն մի հայ այս օրը այսպես է ողջյունում դիմացինին:Ես նույնպես այս կերպ եմ այսօր ողջյունում Ձեզ:Սիրելի համագյուղացիներ, շնորհավորում եմ Ձեզ  Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ: 
  Երջանիկ դիմավորենք Սուրբ  Զատկի տոնն  և Թող Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ Մեզ  հետ  լինի:

  Հովտաշատ համայնքի ղեկավար`    Հովիկ Թադևոսյան

  
04.04.14 ՇԻՐԱԶԻ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՈՎՏԱՇԱՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ:
     Հովտաշատի միջնակարգ դպրոցի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Այս անգամ առիթը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված «Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառումն էր: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարաններից 50 աշակերտներ:  Ներկայացնելով գրողի ստեղծագործական ողջ գործունեությունը, կենսագրականը, աշակերտները բեմի վրա կարողացան ստեղծել միայն Շիրազին հատուկ հերոսական տրամադրություն՝ ստիպելով հանդիսատեսին նախ հուզվել «ջուր ծախող» տղայի հետ, հետո սիրահարվել  ու հաստատել, որ ուրիշ են Հայաստանի աղջիկները, ապա Շիրազի լեզվով ասած աստվածացնել մորը և խոստովանել, որ մայրերը ամենաթանկն են մեր կյանքում: Բայց ի վերջո հասկանալ, որ ...   Մանրամասն
13.03.14 Նրա հաջողություններով դպրոցը հպարտանում է
Հովտաշատի միջնակարգ դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտ Վարդգես Առաքելյանի համար յուրաքանչյուր միջոցառում տոն է: Վերջինս մեծ ջանասիրությամբ է պատրաստվում միջոցառումներին, դա լինի դպրոցական, թե մարզային: Մեծ պատասխանատվությամբ մասնակցեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ – փառատոնին և արժանացավ առաջին մրցանակին: Մասնակցեց նաև Ե. Չարենցի տուն – թանգարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ասմունքի մրցույթ - փառատոնին՝ արժանանալով խրախուսական մրցանակի:   Հաջողությունները կիսում է ողջ դպրոցի հետ, դպրոցն էլ ուրախանում նրա հաջողություններով: «Հիմա էլ, երբ նոր է վերադարձել Արարատի մարզում կազմակերպված «Թումանյան – 145» միջոցառումից, ...   Մանրամասն
12.03.14 Խոսք գնահատանքի
Կարծես երեկ էր, երբ ստանձնեցիք գյուղապետի ծանր ու դժվարին աշխատանքը, և այս կարճ ժամանակահատվածում փոփոխությունը ակնառու դարձավ:Փոխվեց և բարելավվեց գյուղը: Այդ փոփոխությունը իր մաշկի վրա զգաց <<Շուշան>> մանկապարտեզը:Ինչի համար էլ այսօր մեր գնահատանքի ու շնորհակալության ...   Մանրամասն
06.03.14 Նպաստենք մեր երկրի բարգավաճմանը Հավատանք նրա ապագային ու միասնական առաջ ընթանանք
Մեր զրույցը Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ է:Նա, ի դեպ, ընկերական մեծ շրջապատ ունի,ընկերներ, ում շարքում ինչպես բարձր պաշտոնյաներ են ու խոշոր գործարարներ, այնպես էլ հասարակ, շարքային մարդիկ: Իսկ նման ընկերությունն, ինչ խոսք, հեշտ չի ձեռք բերվում, պետք է մարդկային բարձր հատկանիշների տիրապետել:  - Պարոն Թադևոսյան, Դուք արդեն մեկ տարի է` ղեկավարում եք  Հովտաշատ համայնքը:Ի՞նչը ստիպեց Ձեզ,հայտնի գործարարիդ, ընտրվելու համայնքապետ: Եվ այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ աշխատանքներ եք հասցրել անել:  -Արել եմ գործեր` իմ հնարավորությունների սահմաններում գյուղը բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու համար: Չնայած նախկինում էլ ամեն համայնքապետ արել է այնքան, որքան կարողացել է, ...   Մանրամասն
12.02.14 ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Ս/թ  փետրվարի  18-ին,  ժամը  11 00 -ին մարզպետարանի  երրորդ  հարկի  դահլիճում  կկայանա   մարզխորհրդի  նիստ:  ՕՐԱԿԱՐԳ 1.         Արարատի մարզի 2013թ. սոցիալ-տնտեսական վիճակի և մարզպետի գործունեության  մասին /Զեկ. ՀՀ Արարատի մարզպետ Ա. Գրիգորյան/ 2.         Մարզի համայնքների 2013 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2014 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2013 թվականի նկատմամբ: /Զեկ. ֆին. և սոցիալ-տնտեսաական զարգ. վարչության պետ Գ. Եղիազարյան/ 3.         Գարնան ...   Մանրամասն
16.12.13 2014 թվականի բյուջե
2013 թվականի Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Հովտաշատ համայնքի ավագանու նիստը: Օրակարգում՝ 2014 թվականի բյուջեի քննարկում և հաստատում: Հովտաշատի գյուղապետարանը աշխատում է <<Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն>> ՀԿ-ի մշակված և ներդրված Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգով, որը հեշտացնում է գյուղապետարանի աշխատանքները: Օրինակ՝ 2014 թ- ի բյուջետավարման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել են ներդրված Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգով:  Գրանցվել են 2014 թվականի եկամուտները և ծախսերը: Ծախսային մասում գրանցվել են նախահաշիվները և ժամանակացույցերը ,  որի արդյունքում հատված 1-6 հաշվետվությունը ինչպես նաև ...   Մանրամասն
31.10.13 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆձՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ 2012Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12_ԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
  2012թ-ի սեպտեմբերի 9  ՏԻՄ ընտրություններում Հովտաշատ  համայնքի ղեկավար ընտրվեց  Հովիկ Վաղոյի Թադևոսյանը: 2012թ-ի նոյեմբերի 12-ից ստանձնելով Հովտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր սեփական միջոցների հաշվին համայնքի համար կատարել է հետևյալ աշխատանքները՝ 1. Մանկապարտեզի  4-րդ խմբի վերանորոգում և գույքի ձեռքբերում 2. Շահումյան փողոցի ճանապարհային մասի վերանորոգման աշխատանքներ 3. Գյուղապետարանի բակի կանաչապատման, ծառատունկի(Հոլանդական եղևնիներ), ցանկապատի կառուցում և ավտոմատեցված ոռոգման ցանցի տեղադրում. 4. Գյուղապետարանի շենքի վերանորոգման  աշխատանքներ 50%-ի չափով,  ներքին անվտանգության համակարգի տեղադրում  5. Կուլտուրայի տան ներքին էլ. ցանցի վերանորոգում ...   Մանրամասն
19.10.13 <<Բերքի տոն>> համամարզային միջոցառում
Այսօր մարզկենտրոն Արտաշատում նշվեց ավանդական դարձած <<Բերքի տոն >> համամարզային միջոցառումը,որին ներկա էին Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ,ՀՀ գյուղնախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզային կառույցների ղեկավարներ,մարզի տարբեր համայնքների բնակիչներ :   Մարզպետը և հյուրերը մոտեցան մարզի համայնքների կողմից տաղավարներում բացված տոնական սեղաններին , համտեսեցին առատ ներկայացված բազմատեսակ բերք ու բարիքը, յուրատեսակ մատուցված ավանդական կերակրատեսակները և մարզի բնակիչների հետ կիսեցին տոնական տրամադրությունը: Տոնակատարության մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին մարզի գեղարվեստի,արվեստի, արտադպրոցական ...   Մանրամասն
1


ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարություն Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում Համայնքային Կայքեր Տեղեկատվական Համակարգեր Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն ՀԿ
ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ
Մշակող` ՏՀԶՎԿ ՀԿ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v1.90